Մեր մասնագետները ընդամենը 1 օրվա ընթացքում կապ կհաստատեն ձեզ հետ՝ պարզելու բոլոր մանրամասները և օգնելու ձեզ կատարել ձեր առաջին քայլը դեպի իրական ծրագրավորման աշխարհ։
CODART-ը դինամիկ կրթական կազմակերպություն է, որի նպատակը ուսանողներին վեբ ծրագրավորման ոլորտում հմուտ մասնագետների վերածելն է: Մեր յուրահատուկ մոտեցումը շեշտը դնում է գործնական ուսուցման վրա, որտեղ ուսանողները ներգրավվում են իրական աշխարհի նախագծերում՝ որպես ծրագրավորման թմի մաս: Իրական աշխատանքային միջավայրի մարտահրավերներն ու գործընթացները մոդելավորելով՝ մենք երաշխավորում ենք, որ մեր շրջանավարտները ոչ միայն տիրապետում են ինչ որ ծրագրավորման լեզվի, այլ նաև ունեն համապատասխան փորձ՝ պատրաստ լինելով ներգրավվել ոլորտի մարտահրավերներին ուսուցման ավարտի առաջին իսկ օրվանից:
Մենք առաջնորդվում ենք բացառապես որակի և աշխատանքի արժեքավորմամբ։ Մեր նպատակը այնպիսի ճանաչում ձեռք բերելն է, որ գործատուները, պարզապես տեսնելով CODART-ի հավաստագիրը, պատրաստ լինեն ընդունել մեր ուսանողներին աշխատանքի՝ առանց լրացուցիչ հարցազրույցի։
Մեր մասնագետները տասնյակ տարիների փորձ ունեն վեբ ծրագրավորման ոլորտում և հստակ գիտեն, թե ինչպիսի փորձ, տեխնոլոգիական տիրապետում և գիտելիքներ են անհրաժեշտ մրցունակ լինելու համար աշխատանքային շուկայում՝ նույնիսկ 2 տարվա փորձ ունեցող մասնագետների հետ համեմատ։
Այս ամենը դուք կսովորեք և կկիրառեք պրակտիկորեն՝ ընդամենը 8 ամսվա ընթացքում։
CODART-ը նաև համայնք է՝ համախմբված զարգացման, աջակցության և փոխադարձ ներշնչման շուրջ։ Մեզ համար կարևոր է ոչ միայն ուսուցանելը, այլև ուսանողների կողքին լինելը, անձական կապերի ստեղծումը, ուսուցման ամբողջ ընթացքում։
Դուք չեք մնում մենակ՝ ոչ մի պահի։ Մենք ունենք մենթորական համակարգ, թիմային համագործակցություն և անհատական աջակցության տրամադրում՝ յուրաքանչյուր ուսանողի համար։
Այս միջավայրը ստեղծում է վստահություն, ուժեղացնում է ինքնավստահությունը և օգնում ուսանողներին բացահայտել իրենց լիարժեք ներուժը։ CODART-ում կրթությունը պարզապես դասընթաց չէ, այլ ամբողջական ճանապարհ դեպի կարիերա։
CODART-ի հետ կրթական ճանապարհը ավարտվում է ոչ միայն գիտելիքով ու իրական փորձով, այլ նաև մի շարք իրական, չափելի և արժեքավոր արդյունքներով, որոնք անմիջապես կօգնեն ձեզ աշխատանք գտնելու ճանապարհին։
Ձեր CODART-յան ուղղու ընթացքում ամբողջ ստեղծած կոդը կպահպանվի GitHub-ում՝ նախագծված պրոֆեսիոնալ կառուցվածքով։
Ամեն commit, ամեն նախագիծ, և ուսուցման ողջ գործընթացը կլինի տեսանելի ու փաստացի, ինչը թույլ կտա ձեզ վստահորեն ներկայացնել այն որպես իրական փորձ՝ քանի որ այն լիովին համընկնում է գործատուների կողմից պահանջվող մասնագիտական աշխատանքի իրական պատկերի հետ։
GitHub-ին զուգահեռ, CodArt-ը կտեղադրի ձեր բոլոր նախագծերն ու վեբ կայքերը մեր սեփական սերվերի վրա՝ ապահովելով իրական տիրույթ և օնլայն հասանելիություն։ Դուք կկարողանաք հղումներով կիսվել գործատուների հետ՝ որպես ձեր փորձի կենդանի, տեսանելի ապացույց։
Գործատուն այլևս չի բավարարվում բառերով. նա ուզում է տեսնել արդյունք, և դուք այն կունենաք՝ պատրաստ, տեղադրված և ներկայացվելիք իրական կայքերով։
Ձեր բոլոր հմտությունները՝ տեխնիկական (hard skills) և անձնային (soft skills), նախագծերը և ուժեղ կողմերը ներկայացված կլինեն խնամքով ձևավորված CV-ում։ Այն գրաֆիկորեն գրավիչ, բովանդակային հարուստ և տարբերվող կլինի՝ շուկայում սկսնակների մեծամասնությունից։
Ձեր կրթական ուղին կավարտվի պաշտոնական հավաստագրով, որը հաստատում է, որ դուք հաջողությամբ անցել եք ամբողջական պրակտիկ դասընթացը՝ ձեռք բերելով բավարար գիտելիքներ և փորձ՝ որպես աշխատաշուկայում մրցունակ մասնագետ։
Ունե՞ք հարցեր կամ պարզապես ուզում եք ավելին իմանալ CODART-ի մասին։ Մեր թիմը պատրաստ է օգնելու ձեզ։ Լրացրեք ձևը, և մենք կապ կհաստատենք ձեզ հետ